Airalo-ի eSIM-ով կարող եք միանալ ցանցին նպատակակետ հասնելուն պես՝ առանց անհանգստանալու ռոումինգի վճարների, SIM քարտեր փնտրելու կամ օդանավակայանի Wi-Fi-ի անվտանգության մասին։
Airalo-ն աշխարհի առաջին և ամենամեծ eSIM-ների խանութն է, որին վստահում է 30+ միլիոն ճանապարհորդ։ Ծանոթացեք eSIM-ներին՝ 200+ և անսահմանափակ ինտերնետ փաթեթներին՝ 120+ ուղղությունների համար։
Ի՞նչ է eSIM-ը
eSIM-ը թվային SIM քարտ է՝ ներկառուցված անմիջապես ձեր հեռախոսի մեջ։ Ծանոթացեք ինտերնետ փաթեթներին, գնեք, տեղադրեք, միացեք ինտերնետին՝ անմիջապես հավելվածից։
Ընտրեք Airalo-ի eSIM փաթեթներից որևէ մեկը՝
• Տեղական eSIM-ներ մեկ երկիր կատարվող ուղևորությունների համար
• Տարածաշրջանային eSIM-ներ՝ Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և այլ տարածաշրջանների մի շարք երկրներում ճամփորդելու համար
• Գլոբալ eSIM-ներ, որոնք գործում են 160+ երկրում. մեկ տեղադրում՝ ինտերնետ հասանելիության, զանգերի և SMS-ների համար
• Անսահմանափակ eSIM-ներ՝ նրանց համար, ովքեր ցանկանում են հանգիստ լինել և չմտահոգվել ինտերնետի սպառման մասին
Ինչպես է այն աշխատում (շատ պարզ է)
1 Տեղադրեք Airalo հավելվածը
2 Ընտրեք ձեր eSIM փաթեթը՝ կախված ձեր ճամփորդական կարիքներից (նպատակակետ, ֆիքսված գիգաբայթեր, անսահմանափակ ինտերնետ, օրերի քանակ)
3 Գնեք eSIM-ը
4 Տեղադրեք eSIM-ն անմիջապես Airalo հավելվածում
5 Ակտիվացրեք eSIM-ը և միացեք ցանցին՝ նպատակակետ հասնելուն պես
Հետևեք ինտերնետի օգտագործմանը իրական ժամանակում, կառավարեք մի քանի eSIM մեկ տեղում և համալրեք հաշվեկշիռը ցանկացած ժամանակ։
Հ. Գ. Եթե ձեր սարքն աջակցում է երկու գծի միաժամանակյա օգտագործումը, ապա ձեր հիմնական SIM քարտը կարող է ակտիվ մնալ։
Ինչո՞ւ ընտրել Airalo-ի eSIM-ը
• Մեր հիմնական արժեքներն են՝ ապրումակցում, պատասխանատվություն, նորարարություն, վստահություն, աճ և հաճախորդամետ մոտեցում։ Մենք առաջնորդվում ենք այս արժեքներով մեր բոլոր գործողություններում՝ սկսած աշխատավայրի մշակույթից մինչև հաճախորդների հետ փոխհարաբերությունները։ Մենք նվիրատվություններ ենք կատարում աղետներից տուժածներին օգնող հիմնադրամներին և աջակցում ենք աշխարհի տարբեր վայրերում իրականացվող այլ կարևոր նախաձեռնությունների։
• Մենք տրամադրում ենք թափանցիկ տեղեկատվություն մեր պրոդուկտի վերաբերյալ՝ ներառյալ արդար օգտագործման քաղաքականությունը և անսահմանափակ ինտերնետ փաթեթների սահմանաչափերը։
Ինչո՞ւ է ճանապարհորդներին դուր գալիս Airalo-ն՝
• Հաճախորդների արագ և արդյունավետ սպասարկում՝ տարբեր լեզուներով
• Ճկուն և մատչելի eSIM փաթեթների լայն ընտրանի՝ տարբեր ուղղությունների, ժամկետների և ինտերնետ փաթեթների համար
• Անսահմանափակ eSIM ինտերնետ փաթեթներ՝ առանց ինտերնետի կիսման սահմանափակումների
• Ոչ մի թաքնված կամ անսպասելի վճար
• eSIM՝ զանգեր կատարելու, SMS-ներ ուղարկելու և հեռախոսահամարն օգտագործելու հնարավորությամբ
• Հեշտ համալրում
ՀՏՀ
Կարո՞ղ եմ օգտագործել իմ SIM քարտը eSIM-ի հետ միաժամանակ
Այո, շատ սարքեր թույլ են տալիս միաժամանակ օգտագործել մի քանի SIM քարտ և/կամ eSIM։
Արդյո՞ք Airalo-ի eSIM-ները հեռախոսահամար ունեն
Այո, մենք երկու տարբերակն էլ առաջարկում ենք։ Մեր որոշ eSIM-ներ ունեն հեռախոսահամար և հնարավորություն են տալիս օգտվելու ինտերնետից, զանգերից ու SMS-ներից, մինչդեռ մյուսները նախատեսված են միայն ինտերնետից օգտվելու համար։ Գնումից առաջ կարող եք հեշտությամբ ստուգել, թե որ ֆունկցիաներն են ներառված փաթեթում։
Կարո՞ղ եմ զանգեր կատարել և SMS-ներ ուղարկել Airalo-ի eSIM-ով
Այո, եթե ընտրեք այնպիսի eSIM, որն ունի ինտերնետի, զանգերի և հաղորդագրությունների հնարավորություն։ Միայն ինտերնետ տրամադրող eSIM-ների դեպքում չեք կարողանա զանգահարել սովորական հեռախոսահամարներին կամ SMS-ներ ուղարկել, սակայն կարող եք շարունակել օգտագործել ինտերնետային հավելվածներ, օրինակ WhatsApp՝ առանց որևէ խնդրի կապի մեջ մնալու համար։
Գաղտնիության քաղաքականություն airalo.com/hy-am/more-info/privacy-policy
Պայմաններ և դրույթներ airalo.com/hy-am/more-info/terms-conditions
Օգնությո՞ւն է պետք։ Գրեք մեզ support@airalo.com հասցեով կամ գտեք ձեզ հուզող թեման airalo.com/hy-am/help էջում
Իմացեք ավելին Airalo-ի մասին airalo.com կայքում և միացեք մեր համայնքին՝ TikTok-ում, YouTube-ում, Snapchat-ում, Facebook-ում և LinkedIn-ում՝ @airalocom, իսկ Instagram-ում՝ @airalo հասցեով։
Մատչելի, գլոբալ կապ (eSIM)
Վերջին թարմացումը՝
13 նոյ, 2026 թ.